«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ թարգմանվել և հրատարակվել է հայագետ Մարտիրոս Գավուքչյանի «Исследования древнейшей истории Армении» ժողովածուն (Երևան, 2026)։ Ժողովածուն ընդգրկում է հեղինակի երկու մենագրություն՝ «Հայ ժողովրդի ծագումը» և «Արմենիա, Սուբարտու և Շումեր․ հնդևրոպական հայրենիքը և Հին Միջագետքը», ինչպես նաև երկու հոդված, որոնք նվիրված են հայ ժողովրդի հնագույն պատմությանը։
Մարտիրոս Գավուքչյանի աշխատությունները ներկայացնում են Հայաստանի հազարամյա պատմության ժառանգականությունը և անընդհատությունը՝ փաստարկված հիմնավորելով ուրարտական պատմության հայկականությունը և հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկ լինելը։ Այս ժողովածուն հայերեն («Ուսումնասիրություններ հայոց հնագույն պատմության») լույս էր տեսել 2010 թվականին՝ Հովհաննես Ազիզբեկյանի նախաձեռնությամբ։ Ռուսերեն թարգմանությունն իրականացվել է Հովհաննես Ազիզբեկյանի ժառանգների համաձայնությամբ։
Գիրքը նախատեսված է հայագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։




