Պատահակա՞ն է արդյոք ամեն ինչ մեզ շրջապատող աշխարհում, թե՞ գոյություն ունի ինչ-որ տրամաբանություն։ Արդյոք մարդը Տիեզերքի սխա՞լն է, թե՞ հակառակը՝ մեծ համակարգի տրամաբանական տարրը։ Եվ եթե մարդը սխալմունք չէ, ապա ինչո՞ւ է նրա կյանքն այդքան հակասական և խնդրահարույց, իսկ ստեղծած քաղաքակրթությունը՝ հոգեվարքի մեջ։

«Սանասար» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Պետրոսյանի «Ընդ հանուր» գրքում (Երևան, 2020) փորձ է արվել պատասխանելու այս կարևորագույն հարցերին։ Հեղինակն առաջարկում է մի յուրօրինակ վարկած, որը միասնական իմաստ ու տրամաբանություն է հաղորդում մեզ հայտնի և դիտարկելի բոլոր երևույթներին՝ հիմնարար մասնիկների աշխարհից մինչև մարդկային սոցիում։

Գիրքը հայերեն և ռուսերեն լեզուներով կարող եք անվճար ներբեռնել այս հղումով։